Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են ՀՀ-ում իրականացվող տնտեսական քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր

05 Սեպտեմբեր, 2022 16:35
Քննարկվել են ՀՀ-ում իրականացվող տնտեսական քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Բակիտժան Սագինտաևի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Արմեն Արզումանյանն ու Նարեկ Տերյանը։

Քննարկվել են Հայաստանում իրականացվող տնտեսական քաղաքականությանը, գործարար միջավայրի բարելավմանը, ՓՄՁ-ներին տրամադրվող պետական աջակցության մեխանիզմների կիրառմանը վերաբերող մի շարք հարցեր։

Այնուհետև ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում Բակիտժան Սագինտաևի նախագահությամբ տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի Հանրապետության գործարար համայնքի հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին