Կարևոր իրադարձություններ

Դումանյանը՝ բուհերի տեղափոխման ժամկետների մասին

05 Սեպտեմբեր, 2022 16:18
Դումանյանը՝ բուհերի տեղափոխման ժամկետների մասին

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ակադեմիական քաղաքի կառուցմանը։

«Հազար ու մի հարց կա, ու այս պահին վերջնական գրավոր ինչ-որ բան չկա՝ նախնական որոշումն է մեր, որ հենց Աշտարակ տեղափոխեն բուհերը։ Հաշվի է առնվել այնտեղ գոյություն ունեցող որոշակի ենթակառուցվածքները»,- նշել է Դումանյանը։

Դումանյանի խոսքով՝ կարող են ապահովել կրթության բարձր որակ Աշտարակում, քանի որ կրթության որակը տարածքով չէ որոշվում։

Բուհերի տեղափոխման հստակ ժամկետներ չկան։

 

 

Լրահոս

Դիտել ավելին