Կարևոր իրադարձություններ

Կողմերը քննարկել են ԵԱՏՄ անդամ երկրների միջև ազգային արժույթով առևտրի հնարավորությունները

05 Սեպտեմբեր, 2022 14:15
Կողմերը քննարկել են ԵԱՏՄ անդամ երկրների միջև ազգային արժույթով առևտրի հնարավորությունները

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Բակիտժան Սագինտաևին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում անդամ երկրների միջև ապահովագրության, ֆինանսական շուկաների ոլորտներում համագործակցությանը, ինչպես նաև ազգային արժույթներով փոխադարձ առևտրի իրականացման հնարավորություններին առնչվող հարցեր:

Երկուստեք կարևորվել է արդի մարտահրավերների պայմաններում ԵԱՏՄ շրջանակներում անդամ պետությունների տնտեսության կայուն զարգացմանն ուղղված համատեղ միջոցառումների իրականացումը: 

 

Լրահոս

Դիտել ավելին