Կարևոր իրադարձություններ

Starmus-ը Հայաստանում մեկնարկեց Նոբելյան մրցանակակրի դասախոսութամբ

04 Սեպտեմբեր, 2022 23:28
Starmus-ը Հայաստանում մեկնարկեց  Նոբելյան մրցանակակրի դասախոսութամբ

Նոբելյան մրցանակի դափնեկիր Էդվարդ Մոսերի դասախոսությամբ ու փառատոնի պատմության մեջ առաջին անգամ ջազային համերգային ծրագրով Երևանում մեկնարկեց Starmus VI փառատոնը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գլխուղեղում տարածության մեջ կողմնորոշվելու բջիջների համակարգի բացահայտման համար Նոբելյան մրցանակի արժանացած, նորվեգացի հոգեբանության և նյարդաբանության պրոֆեսոր Էդվարդ Մոսերը «Երաժշտությունը և ուղեղը» խորագրով դասախոսության ընթացքում ներկայացրեց ուղեղի կողմից երաժշտության ընկալման առանձնահատկությունները՝ մասնավորեցնելով դրանք առանձին հիվանդությունների, հատկապես աֆազիայի պարագայում:

Մոսերը նաև նկատեց, որ երաժշտությունը սոցիալական երևույթ է, իսկ երաժշտական կատարումը կարող է նպաստել ուղեղի միջանձնային կոորդինացման մեխանիզմների գործարկմանը:

Դասախոսությանը հաջորդեց ամերիկահայ երաժիշտ, ստեղնաշարահար Դերեկ Շերինյանի ելույթը` անգլիացի թմբկահար Սայմն Ֆիլիպսի և ամերիկացի բաս-կիթառահար Ռիկ Ֆիերաբրաչի մասնակցությամբ։

Երեկոն ամփոփեց ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանը, ով բաս-կիթառահար Մարկ Կարապետյանի և հարվածային երաժիշտ Արթուր Հնաթեքի մասնակցությամբ կատարեց 2020 թվականին լույս տեսած «The Call Within» ալբոմի ստեղծագործությունները։

 

Լրահոս

Դիտել ավելին