Կարևոր իրադարձություններ

Պակիստանում ջրհեղեղից զոհվել է շուրջ 1,3 հազար մարդ

04 Սեպտեմբեր, 2022 14:21
Պակիստանում ջրհեղեղից զոհվել է շուրջ 1,3 հազար մարդ

Պակիստանում, ըստ կառավարության նախնական գնահատականների, ջրհեղեղից վնասը կարող է կազմել 10-ից մինչև 12,5 մլրդ դոլար։

Ինչպես հաղորդում է Geo հեռուստաալիքը, հունիսի կեսերին շարունակվող մուսոնային անձրևների և հեղեղումների հետևանքով Պակիստանում զոհվել է շուրջ 1,3 հազար մարդ, ավելի քան 2 հազարը՝ վիրավորվել:

Երկրի մեծ մասը ջրի տակ է։

Առնվազն 1,46 մլն տուն մասնակի կամ ամբողջությամբ վնասվել է, ոչնչացվել է ավելի քան 736 հազար գլուխ անասուն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին