Կարևոր իրադարձություններ

Ինչպես է մահափորձ կատարվում Արգենտինայի փոխնախագահի դեմ (տեսանյութ)

02 Սեպտեմբեր, 2022 17:51
Ինչպես է մահափորձ կատարվում Արգենտինայի փոխնախագահի դեմ (տեսանյութ)

Բուենոս Այրեսում մահափորձ է իրականացվել Արգենտինայի փոխնախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների նկատմամբ։

Ինչպես գրում է գրում է BBC-ի ռուսական ծառայությունը, 35-ամյա տղամարդը ատրճանակը պահել է նրա գլխին ու փորձել կրակել, սակայն ատրճանակը չի կրակել։

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի խոսքով՝ ատրճանակը լիցքավորված է եղել, և Կիրշները չի տուժել միայն պատահականության պատճառով։

Նա նշել է, որ այս մահափորձը երկրի պատմության մեջ ամենալուրջ միջադեպերից մեկն է 1983 թվականին ռազմական բռնապետությունից ժողովրդավարության անցնելուց հետո: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին