Կարևոր իրադարձություններ

Քաղսի գյուղում տներից մեկի առաստաղը փլուզվել է

02 Սեպտեմբեր, 2022 14:52
Քաղսի գյուղում տներից մեկի առաստաղը փլուզվել է

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։27-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաղսի գյուղում տներից մեկի առաստաղը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ փլուզվել է Քաղսի գյուղի 3-րդ թաղամասի տներից մեկի 1-ին հարկի (ոչ բնակելի) միջանցքի առաստաղը՝ մոտ 10 քմ․ տուժածներ չկան։

Փրկարարները փլուզված հատվածից դուրս են բերել վնասված գույքը։

 

Լրահոս

Դիտել ավելին