Կարևոր իրադարձություններ

Բեռլուսկոնին TikTok-ում անեկդոտ է պատմել իր, Պուտինի և Բայդենի մասին

02 Սեպտեմբեր, 2022 14:12
Բեռլուսկոնին TikTok-ում անեկդոտ է պատմել իր, Պուտինի և Բայդենի մասին

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին TikTok-ում անեկդոտ է պատմել իր, Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Ջո Բայդենի և Հռոմի պապի մասին։

Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ անեկդոտի՝ քաղաքական գործիչները, պոնտիֆիկոսը ու նրա երիտասարդ օգնականը ինքնաթիռով թռչում են Ատլանտիկայի վրայով։

Ինչ-որ պահի պարզվում է, որ արտակարգ պատահարի պատճառով ինքնաթիռը 5 րոպեից կկործանվի, իսկ ինքնաթիռում կա միայն չորս պարաշյուտ, այն դեպքում, երբ իրենք հինգն են:

Ջո Բայդենը վերցնում է առաջինը և ասում.

«Այս մեկն իմն է, քանի որ ես Արևմուտքի ամենաազդեցիկ մարդն եմ»։

Վլադիմիր Պուտինը վերցնում է մյուսն ու ասում.

«Այս մեկն իմն է, քանի որ ես Արևելքի ամենաազդեցիկ մարդն եմ»։

Սիլվիո Բեռլուսկոնին առաջ է գալիս և ասում.

«Դա ինձ է պետք, որովհետեւ բոլորը գիտեն, որ ես աշխարհի ամենախելացի քաղաքական գործիչն եմ»,-ասել Է Իտալիայի նախկին վարչապետը:

Դրանից հետո Հռոմի պապի երիտասարդ օգնականը մնացած պարաշյուտը հանձնում է պոնտիֆիկոսին, բայց նա ասում է, որ արդեն ծեր է և ապրել է երկար երջանիկ կյանք։

Սակայն օգնականը նկատում է, որ մնացել է երկու պարաշյուտը, քանի որ «ամենախելացի քաղաքական գործիչը» պարաշյուտի փոխարեն վերցրել է նրա ուսապարկը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին