Կարևոր իրադարձություններ

Բայդենը Թրամփի համախոհներին սպառնալիք է որակել

02 Սեպտեմբեր, 2022 11:05
Բայդենը Թրամփի համախոհներին սպառնալիք է որակել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հանրապետական կուսակցությունում ունեցած համախոհների պատճառով կանգնած է իր ժողովրդավարության դեմ սպառնալիքի առջև։ Գրում է ՌԻԱ Նովոստին։

«MAGA-ի ուժերը հավատարիմ են մեր երկիրը կրկին այն Ամերիկային վերադարձնելուն, որտեղ չկա ընտրության իրավունք, չկա տեղ գաղտնիությանը, չկա տեղ հակաբեղմնավորիչներին ու սիրելի մարդու հետ ամուսնանալու իրավունքին», - հայտարարել է Բայդենը։

Նրա կարծիքով՝ հարկավոր է պաշտպանել ամերիկյան ժողովրդավարությունն այն սպառնալիքներից, որոնց բախվում է ազգը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին