Կարևոր իրադարձություններ

Համոզված եմ՝ գյումրեցին կհաղթահարի բոլոր մարտահրավերները. մարզպետ

02 Սեպտեմբեր, 2022 10:52
Համոզված եմ՝ գյումրեցին կհաղթահարի բոլոր մարտահրավերները. մարզպետ

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Գյումրիում հերթական անգամ նշվում է Քաղաքի օրը: Օրվա առիթով Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հերթական ուղերձն է հղել.

«Սիրելի՛ գյումրեցիներ,

Ի սրտե շնորհավորում եմ Գյումրու օրվա առթիվ, այսօր մեր բոլորի ընդհանուր տոնն է։ Ինչքան էլ տարբերվենք, մեզ բոլորիս միավորում է սերը մեր քաղաքի հանդեպ։ Մենք հպարտանում ենք մեր քաղաքի պատմությամբ, ավանդույթներով, ժամանակակից ձեռքբերումներով, հավատում ենք նրա ապագային։

Այսօր քաղաքն իր հիմնանորոգված փողոցներով, պատմամամշակութային արժեքներով, գյումրեցիների բարեհամբույր և ջերմ հյուրնկալությամբ ընդունում է բազմաթիվ զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից։

Համոզված եմ, որ, ինչպես միշտ, գյումրեցին իր պատվախնդրությամբ ու արժանապատվությամբ, արարելու պատրաստակամությամբ ու մեծ ներուժով, կհաղթահարի բոլոր մարտահրավերները և քաղաքը կդարձնի ավելի հարմարավետ և գեղեցիկ թե քաղաքի բնակիչների, թե հյուրերի համար։

Քաղաքի տոնի առթիվ իմ սիրելի գյումրեցիներին մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն, երջանկություն և աննկուն կամք:

Շնորհավո՛ր տոնդ, հարազատ Գյումրի»։

Հիշեցնենք, այսօր Գյումրիում տոն է, և տոնի առիթով կազմակերպվել ու անցկացվելու են մշակութային միջոցառումներ, ցուցաահնդեսներ: Տոնը եզրափակվելու է Վարդանանց հրապարակում՝ մեծ համերգով:

 

Լրահոս

Դիտել ավելին