Կարևոր իրադարձություններ

Գոգարան գյուղում այրվել է անասնակեր

02 Սեպտեմբեր, 2022 08:50
Գոգարան գյուղում այրվել է անասնակեր

Սեպտեմբերի 1-ին, ժամը 13։28-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգարան գյուղում այրվում է անասնագոմ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 7-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկին հարակից անասնագոմի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։05-ին, մարվել՝ 19։46-ին։ Այրվել է մոտ 200 հակ պահեստավորած անասնակեր։

 

Լրահոս

Դիտել ավելին