Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Կրաշեն և Կաքավասար գյուղերում

02 Սեպտեմբեր, 2022 08:14
Հրդեհ՝ Կրաշեն և Կաքավասար գյուղերում

Սեպտեմբերի 1-ին, ժամը 16։25-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավասար գյուղի արոտավայրերում այրվում է բուսածածկույթ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կրաշեն և Կաքավասար գյուղերի արոտավայրերում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:25-ին, մարվել՝ սեպտեմբերի 2-ին, ժամը 00:26-ին: Այրվել է մոտ 200 հա բուսածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 14 հրշեջ-փրկարար և անտառտնտեսության 5 աշխատակից։

 

Լրահոս

Դիտել ավելին