Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    405
    417

  • EUR

    397,5
    415,5

  • RUB

    5,93
    7,08

Կարևոր իրադարձություններ

Արմեն Փամբուխչյանը ողջունել է ՃԿՊԱ-ի ուսանողներին (տեսանյութ)

01 Սեպտեմբեր, 2022 18:57
Արմեն Փամբուխչյանը  ողջունել է ՃԿՊԱ-ի ուսանողներին (տեսանյութ)

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում մեկնարկել է 2022-2023 ուսումնական տարին: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ոչ միայն բուհի ղեկավարությունը, դասախոսներն, ուսանողներն ու նրանց ծնողները, այլև ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը և նախարարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

«Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան միակ բուհն է, որ ճգնաժամային կառավարման, արտակարգ իրավիճակներին արձագանքման ոլորտների տարբեր մասնագետներ պատրաստելու կրթական ծրագրեր ունի՝ փրկարարական գործ, քաղաքացիական պաշտպանություն, ճգնաժամային կառավարում, հրդեհային պաշտպանություն և այլն: Այս բուհ ընդունվելը ձեր լավագույն ընտրությունն է», – նշել է նախարար Արմեն Փամբուխչյանը:

ՃԿՊԱ բակալավրի ծրագրով այս տարի առաջին կուրս է ընդունվել 233 ուսանող, միջին մասնագիտական կրթական ծրագրում ընդգրկվել է 120-ը, իսկ վերոնշյալ ծրագրից բարձր և լավ գնահատականներով 2-րդ կուրս է տեղափոխվել 24 սան:

 

Լրահոս

Դիտել ավելին