Կարևոր իրադարձություններ

Քերոբյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությունը

01 Սեպտեմբեր, 2022 15:25
Քերոբյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությունը
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը օգոստոսի 31-ին ընդունել են «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության ներկայացուցիչներին։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությանը, տնտեսության արդիականացմանն ուղղված նոր նախաձեռնություններին ու առաջիկա ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։
 
Նախարարը հյուրերին ներկայացրել է Հայաստանում ձևավորված ներդրումային միջավայրը և մատնանշել այն ոլորտները, որոնցում առավել նպատակահարմար է ներդրումներ իրականացնել՝ մետալուրգիա, թեթև արդյունաբերություն (այդ թվում՝ տեքստիլ արդյունաբերություն), սննդի արդյունաբերություն, արևային էներգետիկա, ոսկերչություն և այլն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին