Կարևոր իրադարձություններ

Լրացուցիչ որոշում կկայացնենք թոշակառուների համար. Փաշինյան

01 Սեպտեմբեր, 2022 13:52
Լրացուցիչ որոշում կկայացնենք թոշակառուների համար. Փաշինյան

Սեպտեմբերի 1-ից թոշակները երեք հազար դրամով բարձրացնելու որոշումը կայացնելուց հետո ինձ մոտեցել են տատիկներ և պապիկներ ու հայտնել, որ Կառավարության նիստում հայտարարել ենք՝ առնվազն 3000 հազար դրամով կավելանա իրենց կենսաթոշակը, բայց այն ավելանում է 1900 դրամով կամ 3 հազար դրամից պակաս:Այս մասին ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանն ասել է Կառավարության նիստի ընթացքում:

«Մենք քննարկում արեցինք և պարզեցինք, որ թոշակառուների 97,5 տոկոսի համար թոշակը բարձրանում է սեպտեմբերի մեկին առնվազն 3 հազար դրամով, բայց կա 6400 թոշակառու, որոնց համար թոշակը գործող բանաձևով 2500 դրամով է բարձրանում, 5300 հոգու համար բարձրանում է 1900 դրամով»,- ասել է վարչապետը:

Նրա խոսքով՝ իրենք այդ թոշակառուների համար լրացուցիչ որոշում կկայացնեն, որ ինչպես խոստացել են, սեպտեմբերի 1-ից բոլորինը բարձրանա առնվազն երեք հազար դրամով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցեի նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ խնդրին ավելի ինստիտուցիոնալ լուծում տալու և օրենքով սահմանված հաշվարկման բանաձևով թյուրընկալումների առիթ չտալու համար, քննարկումների արդյունքում որոշվել է, որ կբարձրացվի նվազագույն կենսաթոշակը՝ սահմանելով 31600 դրամ, որն արդեն կերաշխավորի, որ բոլորն առնվազն 3000 դրամը կստանան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին