Կարևոր իրադարձություններ

2 մլրդ դրամ՝ կրթական, մարզական և մշակութային հաստատությունների շինաշխատանքներին

01 Սեպտեմբեր, 2022 13:25
2 մլրդ դրամ՝ կրթական, մարզական և մշակութային հաստատությունների շինաշխատանքներին

ԿԳՄՍ նախարարությանը հատկացված միջոցներից Կառավարությունը վերաբաշխում է կատարել 3 միլիարդ 366 միլիոն դրամ գումարի շրջանակներում, որից 1 միլիարդ 133 միլիոն դրամը կուղղվի Կառավարության պահուստային ֆոնդ:

Նախատեսվում է 2 միլիարդ 232 միլիոն դրամ գումարի շրջանակում ապահովել մի շարք կրթական, մարզական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը և նախագծումը, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավումը:

«Մասնավորապես, «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրում լողավազանի և հրաձգարանի կառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար հատկացնել 14.7 միլիոն դրամ:

Ամբերդ ամրոցի վթարային հատվածների ամրակայում և դրա տարածքների բարեկարգման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար հատկացվելու է 4.5 միլիոն դրամ»,- հայտնել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին