Կարևոր իրադարձություններ

Աննա Հակոբյանը շնորհավորել է գիտելիքի և դպրության օրը՝ Գլաձորի համալսարանի մասին հիշատակմամբ

01 Սեպտեմբեր, 2022 13:09
Հեղինակ՝ Աննա Հակոբյան
Աննա Հակոբյանը շնորհավորել է գիտելիքի և դպրության օրը՝  Գլաձորի համալսարանի մասին հիշատակմամբ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շնորհավորել է գիտելիքի և դպրության օրը՝  Գլաձորի համալսարանի մասին հիշատակմամբ ու լուսանկարների հրապարակմամբ:

«Գլաձորի համալսարան, 13-14-րդ դարերի նշանավոր հայկական կրթօջախ, կրոնական, հասարակական, քաղաքական, փիլիսոփայական, ստեղծագործական մտքի զարգացման կենտրոն, որը ժամանակակիցների կողմից անվանվել է «Երկրորդ Աթենք պանծալի», «Մայրաքաղաք իմաստության», «Գերահռչակ համալսարան»: 

Այսօր այն պատմամշակութային արգելոց-թանգարան է, գտնվում է Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղում:

Շնորհավոր Գիտելիքի և դպրության օրը»,-գրել է Աննա Հակոբյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին