Կարևոր իրադարձություններ

Ուսուցիչների և դաստիարակների աշխատավարձերը եռապատկելու գործընթաց է սկսվել

01 Սեպտեմբեր, 2022 12:45
Ուսուցիչների և դաստիարակների աշխատավարձերը եռապատկելու գործընթաց է սկսվել

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ  Հայաստանի կառավարությունը չի կարող հանդուրժել ուսուցիչներին և դաստիարակներին վճարվող ծիծաղելի աշխատավարձերը և դրանք ընդհուպ եռապատկելու գործընթաց է սկսել: 

«Ընդ որում, դա պետք է լինի շարունակական գործընթաց, և ատեստավորված ուսուցիչները հինգ տարին մեկ անգամ նույն եղանակով իրենց աշխատավարձը կրկին բարձրացնելու հնարավորություն պետք է ստանան: Այսինքն՝ ամեն հինգ տարին մեկ անգամ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչները նորից կարող են կամավոր ատեստավորվել ու կրկին աշխատավարձի բարձրացում ունենալ, որովհետև ժամանակի ընթացքում գնաճ է տեղի ունենում, փոխվում են գները, և ուսուցիչները նույնպես այդ աշխատավարձերը որակավորման վերահաստատմամբ պետք է բարձրացնելու հնարավորություն ունենան»,- ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերվում է մի քանի տարի կամավոր ատեստավորում չանցած ուսուցիչներին, վարչապետը նշեց, որ նրանք այդ կարգավիճակը պահպանելու հնարավորություն չեն ունենալու: «Այսինքն, ուսուցիչ աշխատելու հնարավորություն չեն ունենալու»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ նույն գործընթացում պետք է ընդգրկվեն նաև մանկապարտեզների դաստիարակները:

 

Լրահոս

Դիտել ավելին