Կարևոր իրադարձություններ

Մարդիկ բարձրագույն կրթության երկու դիպլոմով ի վիճակի չեն աշխատանք գտնել և մատնված են աղքատության. Փաշինյան

01 Սեպտեմբեր, 2022 11:25
Մարդիկ բարձրագույն կրթության երկու դիպլոմով ի վիճակի չեն աշխատանք գտնել և մատնված են աղքատության. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ 2022-ի հուլիսին հանավնության արժանացած կրթական նախագծին, որը նպատակ ունի բարեփոխելու և զարգացնելու կրթության ոլորտը մինչև 2030 թվականը։

«Բազմաթիվ բուհեր պարզապես հոգեվարքի մեջ են, բուհական դիպլոմը միշտ չէ, որ նշանակում է բարձրագույն կրթություն։ Սրա հետևանքով ավելի ու ավելի հաճախ են լսվում տարակուսած բողոքներ, թե մարդիկ բարձրագույն կրթության, երբեմն երկու դիպլոմով ի վիճակի չեն աշխատանք գտնել և մատնված են աղքատության։

Այս իրավիճակը այլևս հանդուրժելի չէ, որովհետև գոյություն ունի ապագաի հաշվին և ական է մեր հասարակության տակ։ Ըստ այդմ՝ կրթության ոլորտում մենք լայնածավալ բարեփոխումներ ենք իրականացնում»,-ասաց վարչապետը։

 

Լրահոս

Դիտել ավելին