Կարևոր իրադարձություններ

iPhone 14-ի մասին նոր տեղեկություններ են հայտնվել համացանցում

29 Օգոստոս, 2022 11:42
 iPhone 14-ի մասին նոր տեղեկություններ են հայտնվել համացանցում

Ամերիկյան Apple ընկերության՝ սեպտեմբերին ներկայացվելիք iPhone 14 սմարթֆոնի մասին նոր տեղեկություններ են արտահոսել համացանց, գրում է Daily Mail-ը:

Apple-ի արտադրանքի արժանահավատ արտահոսքեր իրականացնող DuanRui օգտատերը թվիթերյան միկրոբլոգում հայտնել է, որ նորույթը ներկայացվելու է վառ մանուշակագույն. ծովային կապույտ, ոսկեգույն, արծաթագույն երանգներով:

Սմարթֆոնը կհամալրվի ավելի մեծ տեսախցիկով:

Տեղեկություն կա, որ iPhone 14-ը կառաջարկի ուղիղ արբանյակային հաղորդակցություն:

Սա թույլ կտա օգտատերերին շտապ օգնություն կանչել այն վայրերում, որտեղ բջջային ծառայություն չկա:

Ենթադրվում է, որ iPhone-երի գները կբարձրանան մինչև 1148 դոլար՝ Pro-ի համար և 1263 դոլար՝ Pro Max-ի համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին