Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ը կմաքրի Իսպանիան միջուկային ռումբերից

19 Հոկտեմբեր, 2015 23:06
ԱՄՆ-ը կմաքրի Իսպանիան միջուկային ռումբերից

50 տարի անց, այն բանից հետո, երբ 4 միջուկային ռումբ ընկավ Իսպանիայի Անդալուզյան մերձափնյա տարածքում ամերիկյան ռազմական ինքնաթիռների բախման արդյունքում, ԱՄՆ-ը համաձայնության է եկել Իսպանիայի հետ աղտոտված տարածքը մաքրելու վերաբերյալ, գրում է El Pais-ը:

Ավիավթարը տեղի է ունեցել 1966-ի հունվարի 17-ին: Վթարի հետևանքով 7 մարդ զոհվել է, կորել են չորս ջերմամիջուկային ռումբեր: Դրանցից ոչ մեկը չի պայթել. երեքը ընկել են Ալմերիա գավառում, մեկը հայտնաբերել են ծովի հատակում:

Ռումբերի ընկման արդյունքում աղտոտվել է մոտ 200 հա տարածք: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին իր մադրիդյան այցի ժամանակ խոստացել է, որ ԱՄՆ-ն ավարտին կհասցնի աղտոտված տարածքի մաքրման աշխատանքները:

 

Լրահոս

Դիտել ավելին