Կարևոր իրադարձություններ

էլեկտրագնացքը «Չնդր» կոչվող ավազահանքում հարվածել է 63-ամյա տղամարդուն

19 Օգոստոս, 2022 21:30
էլեկտրագնացքը «Չնդր» կոչվող ավազահանքում հարվածել է 63-ամյա տղամարդուն

Այսօր՝ օգոստոսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:10-ի սահմաններում «Չարենցավան» բժշկական կենտրոնից  ահազանգ է ստացվել, որ «ողնաշարի վնասվածք և դեմքի քերծվածքներ» ախտրոոշմաբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Մանուկյանի գլխավորությամբ: 

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ, 63-ամյա Սարգիս Ա.-ն է, ով վնասվածքները ստացել է  Կոտայքի մարզի Կարենիս գյուղի «Չնդր» կոչվող ավազահանքում, որտեղ ինքը փորձել է անցնել գնացքի համար նախատեսված գծերը և այդ ժամանակ չի նկատել էլեկտրագնացքը, որը հարվածել է իրեն: 

Աղբյուրի տեղեկություններով, Սարգիս Ա.-ն  Չարենցավանի բժշկական  կենտրոնից տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: 

 

Լրահոս

Դիտել ավելին