Ինչպես ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխխոսնակը, Գուտերեշը խորապես վշտացած է կիրակի՝ օգոստոսի 14-ին, Երևանի պահեստներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների և վիրավորների համար։ Փոխխոսնակի խոսքով, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ այս ծանր օրերին ՄԱԿ-ը կանգնած է հայ ժողովրդի կողքին։