Կարևոր իրադարձություններ

Բողոքի ակցիա՝ Սիսիանի կշռման կետում (լուսանկարներ)

19 Օգոստոս, 2022 17:50
Բողոքի ակցիա՝ Սիսիանի կշռման կետում (լուսանկարներ)

Սիսիանի կշռման կետում այս պահին բեռնատարները կանգնել են ու չեն շարժվում․ վարորդները համաձայն չեն, որ կշռեն բեռնատարները։ 

Խցանումը ձգվում է մոտ մեկ կմ։ 

Ինչպես փոխանցում է Shabat.am-ի թղթակիցը, բեռնատարների խցանումը խոչընդոտում է նաև ուղևորատար մեքենաների ընթացքը։

Որպես այլընտրանքային ճանապարհ մնում է Սիսիանի միջով անցնող ճանապարհը։

Փաստացի միջպետական ճանապարհը փակ է։

Ոստիկաններն այս պահին բանակցում են վարորդների հետ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին