Կարևոր իրադարձություններ

Վանանդում բեռնատարն ամբողջությամբ այրվել է

19 Օգոստոս, 2022 17:51
Վանանդում բեռնատարն ամբողջությամբ այրվել է

ԱԻՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 19-ին, ժամը 09։33-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանանդ գյուղում այրվում է «ZIL» մակնիշի բեռնատար (բեռնված անասնակերով)։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժանը 10։12-ին, մարվել՝ 16։13-ին։

Այրվել են կցորդիչով բեռնատարն ամբողջությամբ և բեռնված 500 հակ անասնակերը։

Տուժածներ չկան։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին