Կարևոր իրադարձություններ

Շարունակվում են Ստեփանակերտ-Մարտակերտ ավտոմայրուղու նոր հատվածի կառուցման աշխատանքները

19 Օգոստոս, 2022 17:03
Շարունակվում են Ստեփանակերտ-Մարտակերտ ավտոմայրուղու նոր հատվածի կառուցման աշխատանքները

Մարտակերտի շրջանում ակտիվորեն շարունակվում են Ստեփանակերտ-Մարտակերտ ավտոմայրուղու նոր հատվածի կառուցման աշխատանքները։

 Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ նոր ճանապարհահատվածը սկիզբ է առնում Կիչան-Չլդրան հատվածից, Ճանկաթաղ և Ներքին Հոռաթաղ համայնքներով հասնում Մարտակերտ քաղաք՝ կազմելով շուրջ 27 կմ։ Այժմ արդեն իրականացվում են ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։ Նախագիծը ֆինանսավորվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։ Շինարարական աշխատանքները կատարում են «Քարավան» ՍՊԸ, «Վերածնունդ» ՍՊԸ և «Ճանշին» ՓԲԸ կազմակերպությունները։

 

Լրահոս

Դիտել ավելին