Կարևոր իրադարձություններ

Լռության ժամին հրավառություն՝ Գորիսում (տեսանյութ)

19 Օգոստոս, 2022 16:27
Լռության ժամին հրավառություն՝ Գորիսում (տեսանյութ)

Հրավառություններ կազմակերպում են մեծ ու փոքր բոլոր բնակավայրերում, ու թվում է, թե բոլորին է համակել առիթով կամ անառիթ հրավառություններ անելու մոլուցքը՝ հաճախ նաև լռության ժամի կանոնների խախտմամբ:

Ինչպես հայտնում են Ոստիկանությունից, հենց նման մի հրավառության հետքով շտապեցին ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները, և օգոստոսի 19-ին, գիշերվա ժամը 1-ին, Գրիգոր Տաթևացու հրապարակից բաժին բերեցին Գորիսի Սաթյան փողոցի բնակիչ, 52-ամյա մի տղամարդու:

Արձանագրվեց, որ նա հրագործական արտադրատեսակներ օգտագործելով՝ խախտել էր լռության ժամի պահանջը, զանցանք, որի որակումը տրված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180-րդ հոդվածով:

Նման արարք կատարողների նկատմամբ, իհարկե, միշտ էլ կկիրառվի վարչական ներգործության միջոց, սակայն վստահ ենք, որ հրավառությունների այս համաճարակը հնարավոր է կանխել միայն մարդկանց իրավագիտակցությունը բարձրացնելու միջոցով:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին