Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը և Ղարիբաշվիլին առանձնազրույց են ունեցել hայ-վրացական սահմանին (լուսանկարներ)

19 Օգոստոս, 2022 16:21
 Փաշինյանը և Ղարիբաշվիլին առանձնազրույց են ունեցել hայ-վրացական սահմանին (լուսանկարներ)

Հայ-վրացական սահմանին` Բագրատաշենի հատվածում, տեղի է ունեցել  Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը:Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Հանդիպումը կայացել է Հայ-վրացական բարեկամության կամրջի գործարկման արարողության շրջանակում:

Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել են կամուրջի գործարկումը և ընդգծել դրա դերը երկկողմ տրանսպորտային հոսքերն առավել դյուրին դարձնելու գործում:

Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարները նշել են, որ բարձրաստիճան ինտենսիվ շփումները վկայում են հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցեր, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Երկուստեք վերահաստատվել է բարեկամական կապերը հետևողականորեն խորացնելու և ակտիվ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին