Կարևոր իրադարձություններ

Խարկովում մարտի դաշտից փախչող զինվորներին ցուցադրաբար գնդակահարել են. ՌԴ ՊՆ

19 Օգոստոս, 2022 15:17
Խարկովում մարտի դաշտից փախչող զինվորներին ցուցադրաբար գնդակահարել են. ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ «Կրակեն» ազգայնական խմբավորման զինյալները ցուցադրաբար գնդակահարել են ՌԴ զորքերի հարվածների տակ փախչող ուկրաինացի զինվորականներին։ 

«Խարկովի մարզում դաշնակցային ուժերի հարձակողական գործողությունների հետևանքով Ուդի բնակավայրի շրջանում ջախջախվել են Ուկրաինայի զինված ուժերի մոտոհետևակային 58-րդ բրիգադի ստորաբաժանումները։

ՌԴ զորքի ճնշման տակ մնացած զորամիավորումները փախել են դիրքերից։

Խուճապը կանխելու և Ուկրաինայի անձնակազմին վախեցնելու համար «Կրակեն» խմբավորման ազգայնականները ցուցադրաբար գնդակոծել են իրենց դիրքերը լքած 58-րդ մոտոհետևակային բրիգադի 100 զինծառայողներին», - նշված է ՌԴ ՊՆ-ի ամփոփագրում։

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին