Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Ստեփանակերտում (լուսանկարներ)

19 Օգոստոս, 2022 14:46
Հրդեհ՝ Ստեփանակերտում (լուսանկարներ)

Օգոստոսի 18-ին ժամը 10:42-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա.Հեքիմյան 11 հասցեում գտնվող լավաշի արտադրամասում հրդեհ է բռնկվել:

Ժամը 10:43-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը մեկնել են դեպքի վայր:

Հրդեհը մարվել է ժամը 10:55-ին մարտական հաշվարկի կողմից՝ ձեռքի միջոցներով:

Հրդեհի հետևանքով այրվել է արտադրամասի օդափոխանակության համակարգը:

Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտնագության տեսչությունը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին