Կարևոր իրադարձություններ

Արձանագրվել է շան կատաղություն հիվանդության դեպք. ՍԱՏՄ

19 Օգոստոս, 2022 14:24
Արձանագրվել է շան կատաղություն հիվանդության դեպք. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոն ս/թ օգոստոսի 16-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արծվաբերդ համայնքում գյուղացիներից մեկի շունը կծել է մեկ այլ համագյուղացու, ապա, մի քանի ժամ անց, անկել:

ՍԱՏՄ տեսուչներն արագ արձագանքել են՝ շան գլուխը նույն օրը տեղափոխելով ՀՀ ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ:

Լաբորատոր հետազոտությունն արձանագրել է դրական արդյունք՝ շան մոտ ախտորոշվել է կատաղություն հիվանդությունը:

Այս մասին տեղյակ է պահվել Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությանը, տեղեկատվությունը հասանելի է ԿԱՀԿ կայքում:

Տուժած անձն անմիջապես դիմել է Բերդ քաղաքի բժշկական կենտրոն և ստացել անհրաժեշտ բժշկական օգնություն:

Քաղաքացին չի հոսպիտալացվել:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին