Կարևոր իրադարձություններ

Էրդողանը կրկին առաջարկել է Թուրքիայում կազմակերպել Զելենսկու և Պուտինի հանդիպումը

19 Օգոստոս, 2022 13:58
Էրդողանը կրկին առաջարկել է Թուրքիայում կազմակերպել Զելենսկու և Պուտինի հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Լվովում կայացած բանակցությունների ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին առաջարկել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Թուրքիայում հանդիպում անցկացնել։ Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք պարոն Զելենսկու հետ քննարկել ենք մեր երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները։

Ես կրկնեցի, որ մեր համերաշխությունն ու աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը կշարունակվի։

Պարոն Զելենսկիին հիշեցրեցի, որ մենք կարող ենք հանդիպում կազմակերպել»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը հավելել է, որ կցանկանար Պուտինի հետ քննարկել Զապորոժիեի ատոմակայանում ստեղծված իրավիճակը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին