Կարևոր իրադարձություններ

Անհետ կորածի մարմինը բարդ է հայտնաբերել. նա պատահարի էպիկենտրոնում է եղել. ՓԾ տնօրեն

19 Օգոստոս, 2022 13:46
Անհետ կորածի մարմինը բարդ է հայտնաբերել. նա պատահարի էպիկենտրոնում է եղել. ՓԾ տնօրեն

Վթարի տարածքը կազմում է մոտ 1 հա տարածք, այս պահի դրությամբ 95%-ից ավելին մաքրված է, որոնողափրկարարական աշխատանքները այդ հատվածում ավարտվել են։ Այս մասին հայտնել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը։

«Ներկա պահին աշխատանքները ընթանում են բուն էպիկենտրոնում, որտեղ, ըստ մեր տեղեկությունների, գտնվում է վերջին անհետ կորածը։ Մի մետր առաջ գնալու համար իրականացնում ենք բարդ ինժեներական աշխատանքներ»,- հայտնել է  Գասպարյանը։

Նրա խոսքով՝ պայթյունը բավական հզոր է եղել, դրանից հետո առաջացած հրդեհը ևս բավականին բարձր ջերմաստիճանով ու մեծ բարդությամբ է եղել։

«Այդ ամենը վկայում է, որ մեզ համար շատ բարդ է լինելու հայտնաբերել մարմինը»,-ասել է գնդապետը:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին