Կարևոր իրադարձություններ

Վարչապետի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Վրաստան

19 Օգոստոս, 2022 13:13
Վարչապետի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Վրաստան

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։

Նախատեսվում է, որ այցի շրջանակներում՝ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կմասնակցեն հայ- վրացական սահմանին Դեբեդ գետի վրա նոր ավտոմոբիլային «Բարեկամություն» կամրջի բացման պաշտոնական արարողությանը։ Այն նախատեսված է ժամը 14:00-ին:

Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը բավական մեծաթիվ է.նրան կուղեկցեն ՀՀ փոխվարչապետ Հ. Մաթևոսյանը, պաշտպանության նախարար Ս. Պապիկյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գ. Սանոսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Տ. Խաչատրյանը, ՀՀ ոստիկանության պետ Վ. Ղազարյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը։

Պատվիրակության կազմում է նաեւ սպասարկող անձնակազմը ոչ միայն Փաշինյանի աշխատակազմից, այլ նաեւ փոխվարչապետի ու պաշտպանության նախարարի օգնականները։

 

Լրահոս

Դիտել ավելին