Կարևոր իրադարձություններ

Փնտրվող քաղաքացին «Սուրմալուի» աշխատակից է եղել

19 Օգոստոս, 2022 12:41
Փնտրվող քաղաքացին «Սուրմալուի» աշխատակից է եղել
«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում այսօր վաղ առավոտից վերսկսվել են որոնողափրկարարական աշխատանքները։
 
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ պայթյունի էպիկենտրոնում փրկարարները շարունակում են փնտրել անհետ կորած համարվող քաղաքացուն։
 
«Պայթյունը բավական հզոր է եղել։ Դրանից հետո առաջացած հրդեհը ևս բավականին բարձր ջերմաստիճանով ու մեծ բարդությամբ է եղել։ Այդ ամենը վկայում է, որ մեզ համար շատ բարդ է լինելու հայտնաբերել մարմինը»,- ասել է Գասպարյանը։
 
Նրա խոսքով՝ որոնվող քաղաքացին առևտրի կենտրոնի աշխատակից է և, ըստ փրկարարների ունեցած տեղեկությունների, պայթյունի պահին գտնվել է անմիջապես էպիկենտրոնում։
 
Իրենց ունեցած տեղեկություններով՝ անհետ կորած քաղաքացին եղել է առևտրի կենրոնի աշխատակից։

 

 

Լրահոս

Դիտել ավելին