Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    404
    414

  • EUR

    389,5
    409,5

  • RUB

    6,43
    7,28

Կարևոր իրադարձություններ

Բնակարանում հրդեհ է բռնկվել

19 Օգոստոս, 2022 08:21
Բնակարանում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 18-ին, ժամը 23։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցի թիվ 33 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բնակարանում հրդեհ է բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 19-ին, ժամը 00։38-ին, մարվել՝ 01։03-ին։ Այրվել են բնակարանի խոհանոցը՝ գույքով (մոտ 10 քմ), մալուխներ (մոտ 50 գմ), ջերմահարվել՝ հյուրասենյակը, սանհանգույցը և նախասրահը։

 

Լրահոս

Դիտել ավելին