Կարևոր իրադարձություններ

Շատջրեքում այրվել է «Հայփոստի» նախկին շենքի տանիքը

18 Օգոստոս, 2022 21:53
Շատջրեքում այրվել է «Հայփոստի» նախկին շենքի տանիքը

Օգոստոսի 18-ին, ժամը 16։18-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շատջրեք գյուղի «Հայփոստ»-ի մասնաճյուղում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է «Հայփոստի» նախկին շենքի տանիքը (70 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։53-ին, մարվել՝ 20։00-ին։ Այրվել են տանիքը, փայտե առաստաղը (70 քմ) և մանրահատակը (40 քմ)։

 

Լրահոս

Դիտել ավելին