Կարևոր իրադարձություններ

Զելենսկի-Էրդողան-Գուտերեշ եռակողմ հանդիպումն ավարտվել է

18 Օգոստոս, 2022 21:12
Զելենսկի-Էրդողան-Գուտերեշ եռակողմ հանդիպումն ավարտվել է

Լվովում ավարտվել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հանդիպումը, որը տևել է մոտ 40 րոպե: Հանդիպումը սկսվել էր Էրդողանի և Զելենսկու՝ երկու ժամ տևած բանակցություններից անմիջապես հետո:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ Լվովում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել է Զապորոժիեի ատոմակայանի շուրջ իրավիճակը և մթերային գործարքի համակարգման հարցը:

 

Լրահոս

Դիտել ավելին