Կարևոր իրադարձություններ

Երեխայի բժշկական քարտը` նախկին 026 Ձևը, կթվայնացվի

18 Օգոստոս, 2022 20:50
Երեխայի բժշկական քարտը` նախկին 026 Ձևը, կթվայնացվի
Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել հերթական քննարկումը` ուղղված ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններում մի շարք գործընթացների իրականացմանն ու կազմակերպմանը: Քննարկվել է երեխայի բժշկական քարտի թվայնացման աշխատանքների նպատակահարմարությունը:
Ինչպես փոխանցում են Առողջապահության նախարարությունից, քննարկմանը ներկա պոլիկլինիկական ծառայության ղեկավարները անդրադարձել են երեխայի բժշկական քարտի լրացման և տրման վերաբերյալ ընթացիկ խնդիրներին, ներկայացրել լուծման տարբերակներ:
 

Լրահոս

Դիտել ավելին