Կարևոր իրադարձություններ

Հնչած մեղադրանքները բացարձակ անհիմն են. Դատախազության պարզաբանումը` «Ժողովուրդ»-ի հոդվածի վերաբերյալ

18 Օգոստոս, 2022 18:06
Հնչած մեղադրանքները բացարձակ անհիմն են. Դատախազության պարզաբանումը` «Ժողովուրդ»-ի հոդվածի վերաբերյալ

ՀՀ դատախազությունը պարզաբանում է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման վերաբերյալ, որում ասվում է.

«Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը, հղում կատարելով 06.04.2021թ. «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի փաստով հարուցված քրեական գործով տուժող ՍՊԸ-ի ներկայացուցիչ՝ փաստաբան Տիգրան Մուրադյանի բողոքի (միջնորդության) լուսապատճենին, դատախազությանը մեղադրել է նրանում, որ թեև այդ միջնորդությամբ մատնանշված է եղել «Սուրմալու» առևտրի կենտրոնում առկա՝ անվտանգության մի շարք կոպիտ խախտումների մասին և հորդոր է եղել միջոցներ ձեռնարկել, որպեսզի դադարեցվի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի գործունեությունը, սակայն Երևան քաղաքի դատախազը չի պատասխանել միջնորդությանը, իսկ գլխավոր դատախազությունը «մատնված է եղել անգործության»:

Հոդվածում հնչած մեղադրանքները սակայն բացարձակ անհիմն են: Դրանում նշված հանգամանքները ոչ միայն էականորեն խեղաթյուրված են ներկայացրել իրողությունները, այլ նաև հիմնված են Դատախազության իրավասությունների մասին մակերեսային մակարդակի դատողությունների վրա:  

Նախ՝ քրեական գործի շրջանակում  դեռևս 07.04.2021թ. քննիչի կողմից  նշանակվել է դատաշինարարատեխնիկական, դատահրդեհատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն:

2021թ. հուլիսի 14-ին Երևան քաղաքի դատախազությունում ստացվել է փաստաբան Տ. Մուրադյանի 09.07.2021թ. բողոքը՝ հրապարակմանը կցված փաստաթղթի լուսապատճենից արդեն հայտնի՝ բաձրացված հարցերի ներառմամբ:

Քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը 19.07.2021թ. փաստաբանի միջնորդությունը օրենքով սահմանված կարգով ուղարկել է վարույթն իրականացնող մարմնի քննարկմանը և այդ մասին 19.07.2021թ. գրությամբ հայտնվել փաստաբանին: ննիչը՝ քննարկելով միջնորդությունը՝ 28.07.2021թ. որոշել է, դրանից ելնելով, փորձագետներին լրացուցիչ հարցադրումներ կատարելու և լրացուցիչ նյութեր տրամադրելու վերաբերյալ միջնորդության համապատասխան կետը բավարարել, այսինքն միջնորդության մեջ նշվող հարցադրումները ուղարկվել են փորձագիտական կենտրոն»: 

 

Լրահոս

Դիտել ավելին