Կարևոր իրադարձություններ

Թեհրանում քննարկվել են դեղերի ներկրման և արտահանման հեռանկարային հարցեր

18 Օգոստոս, 2022 17:51
Թեհրանում քննարկվել են դեղերի ներկրման և արտահանման հեռանկարային հարցեր

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) կատարած երկօրյա աշխատանքային այցի ընթացքում ծանոթացել է դեղերի և հավելումների, պատվաստանյութերի, բժշկական սարքավորումների և պարագաների արդյունաբերության ոլորտներում իրանական ընկերությունների հնարավորություններին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

 

 

Արմեն Նազարյանը հանդիպել է Իրանի առողջապահության կենսատեխնոլոգիաների զարգացման խորհրդի հետ, ԻԻՀ նախագահի գիտական և տեխնիկական գծով տեղակալի, ԻԻՀ առողջապահության և բժշկական կրթության նախարարի տեղակալի, «Կարմիր մահիկի» ղեկավարության, ինչպես նաև դեղերի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են դեղերի ներկրման և արտահանման, ինչպես նաև համատեղ արտադրության հեռանկարային հարցեր։

 

Լրահոս

Դիտել ավելին