Կարևոր իրադարձություններ

Բիլ Գեյթսն արժանացել է «Ծագող արևի» շքանշանի

18 Օգոստոս, 2022 18:00
Բիլ Գեյթսն արժանացել է «Ծագող արևի» շքանշանի

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին օգոստոսի 18-ին Տոկիոյում կայացած հանդիպմանն առաջին աստիճանի «Ծագող արևի» շքանշան Է հանձնել Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսին: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Գեյթսը պետական պարգևի Է արժանացել զարգացող երկրների առողջապահության համակարգերի ամրապանդման գործում ցուցաբերած օգնության համար:

«Մենք հուսով ենք, որ դուք ապագայում Էլ ձեր ավանդը կներդնեք գլոբալ առողջապահության զարգացման բնագավառում»,- ասել Է Հայասին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին