Կարևոր իրադարձություններ

Կվերակառուցվի Որոտան-Խոտ ճանապարհը

18 Օգոստոս, 2022 17:42
Կվերակառուցվի Որոտան-Խոտ ճանապարհը

Կառավարության ընդունած որոշմամբ՝ կվերակառուցվի Մ 2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի խնդրահարույց հատվածը շրջանցող Որոտան-Խոտ ավտոճանապարհը, ինչպես նաև ֆինանսական միջոցներ կնախատեսվեն այդ ճանապարհահատվածի վերակառուցման համար։

Առաջարկվում է Որոտան-Խոտ ավտոճանապարհի վերակառուցման շինարարական աշխատանքները ձեռք բերել «Ճանապարհ» ՍՊԸ-ից, իսկ նշված աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունները ձեռք բերել այդ ծառայության իրականացման համար նվազագույն գին առաջարկած «Մոդուլ» ՍՊԸ-ից:

Մասնավորապես, նախատեսվում է վերաբաշխման միջոցով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Որոտան-Խոտ ավտոճանապարհի վերակառուցման նպատակով 2022 թ. շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռք բերման համար հատկացնել 2,294,364,634 ՀՀ դրամ, որից՝ 2,259,074,648 ՀՀ դրամը՝ շինարարության իրականացման համար, տեխնիկական հսկողության համար՝ 21,129,427 ՀՀ դրամ և հեղինակային հսկողության համար՝ 14,160,559 ՀՀ դրամ։

 

Լրահոս

Դիտել ավելին