Կարևոր իրադարձություններ

Ընդունելության այս տարվա ցուցանիշը համեմատելի է նախորդների հետ. Դումանյան

18 Օգոստոս, 2022 17:06
Ընդունելության այս տարվա ցուցանիշը համեմատելի է նախորդների հետ. Դումանյան

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է այս տարվա ընդունելության քննությունների արդյունքներին։

«Այս տարի Հայաստանի բոլոր բուհեր 9729 դիմորդ է ընդունվել, ինչը համեմատելի է նախորդ տարիների ցուցանիշների հետ։ Այս թեման արհեստական շրջանառվող թեմա է»,-ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ Հայաստանում այս տարվա շրջանավարտների թիվը կազմել է շուրջ 21 հազար, այս տարի բուհերում հայտարարագրված տեղերի քանակը կազմել է 23 հազարից ավել, որից շուրջ 7 հազարը հայտարարագրել են մասնավոր բուհերը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին