Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ-ում քննիչի աշխատանքի համար աշխատանքային ստաժ չի պահանջվի

18 Օգոստոս, 2022 15:50
ՊԵԿ-ում քննիչի աշխատանքի համար աշխատանքային ստաժ չի պահանջվի

Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել, ըստ որի՝  ՊԵԿ քննչական մարմնում քննիչի պաշտոն զբաղեցնելու համար աշխատանքային ստաժ այլևս չի պահանջվի։ Այս նախագիծը չզեկուցվողների շարքում էր։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ըստ գործող կարգավորումների՝ այդ պաշտոնի համար առնվազն 1 տարվա աշխատանքային ստաժ է պետք։

«Նշված կարգավորումը առաջացնում է որոշակի դժվարություններ քննչական մարմնում պաշտոնների համալրման համար՝ հանգեցնելով տևական ժամանակ թափուր հաստիքների չհամալրմանը, միաժամանակ ծանրաբեռնելով քննչական մարմինների աշխատանքը»,–ասված է հիմնավորման մեջ։

Նախագծի նպատակն է հնարավորություն ստեղծել քննչական մարմնում առկա թափուր հաստիքները համալրելու համար՝ ապահովելով քննչական մարմնի բնականոն գործունեությունը։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին