Կարևոր իրադարձություններ

«Մուլտի ֆուդ», «Դոլոմիտի», «Դիջիփրոփերթի» ընկերությունները կօգտվեն մաքսատուրքից ազատվելու արտոնությունից

18 Օգոստոս, 2022 15:39
«Մուլտի ֆուդ», «Դոլոմիտի», «Դիջիփրոփերթի» ընկերությունները կօգտվեն  մաքսատուրքից ազատվելու արտոնությունից

«Մուլտի ֆուդ» ընկերությունը ներմուծվող ապրանքներով նախատեսվում է կառուցել վարդերի աճեցման գերժամանակակից ջերմատուն, որը համալրված է  լինելու առաջատար տեխնոլոգիաներով և սարքավորումներով։ Ջերմատանը արտադրվելու է տարբեր տեսակի վարդեր, որի 90 տոկոսը նախատեսվում է արտահանել ՌԴ, իսկ մնացաց մասը իրացնել ՀՀ տարածքում։ 2016 թ. հիմնված ընկերությունն արտադրություն է իրականացվելու  Գեղարքունիքի մարզում։ Արդեն իսկ իրականացվել է 25 մլն դրամի կապիտալ ներդրում, նախատեսվում է իրականացնել ևս՝ 2.2 մլրդ դրամ:

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 50 նոր աշխատատեղ` 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 79 մլն դրամ:

«Դոլոմիտի» ընկերությունը ներմուծվող ապրանքներով նախատեսվում է 3 հա տարածքում կառուցել վարդերի աճեցման գերժամանակակաից ջերմատուն։ 2022 թ. հիմնադրված ընկերությունն արտադրություն է իրականացվելու  Արագածոտնի մարզում։ Արդեն իսկ իրականացվել է 200 մլն դրամի կապիտալ ներդրում: Կիրականացնի ևս 2.8 մլրդ դրամի կապիտալ ներդրում և 150 մլն դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 60 նոր աշխատատեղ` 120,000 դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 75 մլն դրամ:

«Դիջիփրոփերթի» ընկերությունը ներմուծվող ապրանքներով նախատեսում է Իսակովի 13/12 հասցեում կառուցել ՏՏ կենտրոնի նոր մասնաշենք, (ծրագրավորման համար անհրաժեշտ նորարարական ստուդիաներ, գրասենյակային ժամանակակից տարածքներ, նորարարական ինկուբատորներ ստարտափերի համար) որտեղ նախնական հաշվարկով կաշխատեն 1300-1500 աշխատակիցներ։ Ծրագրի շրջանակում ընդհանուր ներդրումների ծավալը կկազմի 3 մլրդ ՀՀ դրամ՝ շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսում է  ստեղծել 55 նոր աշխատատեղ՝ 377 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 73 մլն դրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին