Կարևոր իրադարձություններ

Գրիգոր Լուսավորիչ փողոցում մեքենա է այրվել

18 Օգոստոս, 2022 15:15
Հեղինակ՝ Ռաֆֆի Գյոզալյան
Գրիգոր Լուսավորիչ փողոցում մեքենա է այրվել

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետի տեղակալ Ռաֆֆի Գյոզալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քիչ առաջ Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա արտակարգ դեպք էր պատահել. այրվում էր 06 մակնիշի ավտոմեքենան

Ու առնվազն զարմանալի էր, որ այդ պահին մեքենայի սեփականատերը միայնակ իր ուժերով էր փորձում կրակը հանգցնել:

Շնորհակալ եմ բոլոր այն կամավորներին ովքեր միացան կրակը մարելու աշխատանքներին `կարծում եմ մինչև հրշեջ ծառայության ժամանումը իրավիճակը առավել կսրվեր:

Հորդորում եմ բոլոր վարորդներին ավտոմեքենայում կրակմարիչ ունենալ` այսպիսի դեպքերից ոչ մեկ ապահովագրված չէ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին