Կարևոր իրադարձություններ

Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Մայր տաճարում կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ «Սուրմալու»-ի զոհերի

18 Օգոստոս, 2022 14:15
Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Մայր տաճարում կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ  «Սուրմալու»-ի զոհերի

Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Մայր տաճարում 2022 թվականի օգոստոսի 20-ին կկատարվի հոգեհանգստյան կարգ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հոգիների խաղաղության և հանգստի համար:

Երուսաղեմի հայոց պատրիարք Տ. Նուրհան արք. Մանուկյանը ցավակցական ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասվում է.
 
«Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանության և Սուրբ Երկրի հայ համայնքի անունից ցավակցություններ ենք հայտնում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված մեր հայրենակիցների հարազատներին և հայցում ենք նրանց համար Սուրբ Հոգու մխիթարությունը:

Միևնույն ժամանակ աղոթում ենք վիրավորների շուտափույթ առողջության և ամբողջական ապաքինման համար:  

Այսպիսի աղետների հետևանքները հաղթահարելու համար պետք է ազգային միասնականություն ցուցաբերել և կենտրոնացնել մեր ամբողջ ներուժը՝ խուսափելու ապագայի այսօրինակ պատահարներից:

Թող Երկնավոր Հայրն իր երկնքի արքայությանն արժանացնի նրանց հոգիներին»:

 

Լրահոս

Դիտել ավելին