Կարևոր իրադարձություններ

Զապորոժիեի ԱԷԿ-ի աղետի բեմականացում է պատրաստվում. ՌԴ ՊՆ

18 Օգոստոս, 2022 14:06
Զապորոժիեի ԱԷԿ-ի աղետի բեմականացում է պատրաստվում. ՌԴ ՊՆ

Ուկրաինական զորքերը մտադիր են Զապորոժիեի ԱԷԿ-ում տեխնածին աղետի սադրանք բեմադրել: Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը։

«Ըստ առկա տեղեկությունների՝ 2022 թվականի օգոստոսի 17-19-ը Ուկրաինա կատարած այցի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը պատրաստվում է Օդեսա քաղաք այցելել։

Մինչ այդ օրը Ուկրաինայի ԶՈւ-ն մտադիր է Զապորոժիեի ԱԷԿ-ում բեմադրել տեխնածին աղետի սադրանք, որը կայանում է ճառագայթման արտահոսքի, միջուկային թափոնների պահոցի ամբողջականության ոչնչացման ու ԱԷԿ-ի ռեակտորն արտակարգ աշխատանքի վիճակի դուրսբերման մեջ», - հայտարարել է նա:

Գեներալի խոսքով՝ ուկրաինական զորքերի մտահղացմամբ՝ դա պետք է լինի ատոմակայանի տարածքում Ռուսաստանի զինված ուժերի ռազմական գործողությունների, այդ միջուկային օբյեկտի շահագործմանը մասնակցող ռուս մասնագետների ոչ կոմպետենտության հետևանքը:

 

 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին