Կարևոր իրադարձություններ

Կարուսելների հետ կապված առաջիկայում աղետ ենք ունենալու. վարչապետ

18 Օգոստոս, 2022 13:55
Կարուսելների հետ կապված առաջիկայում աղետ ենք ունենալու. վարչապետ

Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կարուսելներին։

«Եկեք չգնանք կոմպրոմիսների։ Ես չեմ ասում՝ գերանդին առնենք, աջուձախ ամեն ինչ փակենք ու արգելենք, բայց պետք է անվտանգության կանոնները պահպանենք։

Ամեն տարի գարնանը ես ասում եմ՝ սեզոնը բացվել է, այսքան կարուսել է աշխատում։ ԱԻՆ-ի ՊՈԱԿ-ն պետք է գնա և ստուգի, բայց ինձ համար ակնհայտ է, որ ինչքան էլ տեղեկանքներով ամեն ինչ նորմալ լինի, առաջիկայում իքս պահի մի աղետ ենք ունենալու այդտեղ։ Եթե մենակ վիզուալ նայում ես մեր կարուսելներին, 70 տոկոսն աղետի կոնկրետ նախանշան է»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ պետք է հստակ ստանդարտներ սահմանվեն, հակառակ դեպքում անորակ իրականության կոմպրոմիսն աղետների է բերելու։

 

 

Լրահոս

Դիտել ավելին